Կամինո դե Սանտիագո. Ուխտագնացությու՞ն, թե՞ մարտահրավեր

Երբևէ լսել ե՞ս Կամինո դե Սանտիագոյի մասին։ Այն ուխտագնացության ամենահին և ամենահայտնի ուղղություններից է։ «Camino» իսպաներեն նշանակում է ճանապարհ, իսկ «Santiago»-ն Սբ Հակոբ առաքյալն է, որի գերեզմանը, ըստ ավանդության, գտնվում է Իսպանիայի Գալիսիա նահանգում` Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում։ 

9րդ դարից ի վեր աշխարհի տարբեր երկրներից ուխտավորները գալիս են Սանտիագո` ապաշխարելու, բուժվելու, Աստծուն ու իրենց հավատքին ավելի մոտ լինելու։  Սակայն Կամինոն վաղուց դադարել է զուտ քրիստոնեական ուխտագնացություն լինել։ Այսօր շատերը այն սկսում են ճամփորդելու, իրենք իրենց գտնելու, նոր մարտահրավերներ հաղթահարելու, կոփվելու և պարզապես Գալիսիայի բնությունը վայելելու համար։

Կամինոն ունի մի քանի ուղղություն` Պորտուգալական, Ֆրանսիական, Հյուսիսային և այլ։ Այն պարտադիր պետք է անցնել ոտքով, առնվազը վերջին 100կմ֊ը։ Ուխտավորները քայլում են օրերով, օրական 20֊25 կմ, գիշերում են ալբերգեներում (ուխտավորների համար նախատեսված հյուրատներ), ճաշակում Գալիսիական խոհանոցի համն ու վայելում կարմիր գինին, ծանոթանում մարդկանց, բնությանն ու մշակույթին։

Շատ հաճախ կարելի է հանդիպել մեծ ուսապարկերով ու ձեռնափայտերով քայլող ուխտավորներին` մենակ կամ խմբերով։ Նրանք սովորաբար հագուստի կամ ձեռնափայտի վրա ունենում են Կամինոյի խորհրդանիշը` ծովախեցգետին։ Այն խորհրդանշում է տարբեր ճանապարհները, որոնք միանում են մեկ կետում՝ ինչպես տարբեր մարդկային կյանքեր հանդիպում են Կամինոյի վրա։

Կամինոյի սկզբում ուխտավորները ստանում են այսպես կոչված անձնագրեր։ Ճանապարհին ուխտավորները անցնում են հատուկ 《անցակետերով》,  որտեղ ստանում են կնիքներ` որպես ապացույց Կամինոյի այդ հատվածը հաջողությամբ հաղթահարելու համար։ Կամինոն ավարտվում է Սանտիագո դե Կոմպոստելա քրիստոնեական տաճարում։ Նրանք, ովքեր հաղթահարում են առնվազը Կամինոյի վերջին 100կմ֊ը,  անցնում բոլոր անցակետերով, 《կամինոյի անձնագրերում》 հավաքում բոլոր անհրաժեշտ կնիքները, և հասնում Սանտիագո դե Կոմպոստելա, ստանում են հավաստագիր։  

Երբ ուխտավորները հասնում են Սանտիագո դե Կոմպոստելա, նրանց դիմավորում է քաղաքը` հին քարե շենքերով և տպավորիչ տաճարով։ 

Սանտիագոն, զարմանալիորեն, շարունակում է գրավիչ լինել երիտասարդների համար, հրավիրելով ուսանողներին կրթվել իր հնագույն համալսարաններում ու գրադարաններում։ 

Քայլում ես քաղաքի հին, նեղլիկ փողոցներով, որտեղ գետինը սալաքարից է, իսկ շենքերի պատերը մաշված ու տեղ֊տեղ մամուտով պատված եմ, և քեզ զգում ես պատմական ֆիլմի հերոս։ Քաղաքը ունի նաև հոտ` թարմ ծովամթերքի, տապակած սխտորի ու ձիթայուղի։

Մոտենքւմ ես փոքրիկ սրճարանին ու նստում նեղ փողոցի եզրին մի կերպ տեղավորված փայտե աթոռակին, որ մի կերպ է դիմադրում մարդկային հոսքին։ Պատի տակ մի գծով շարված հարևան սեղաններ շուրջ մարդիկ նստած բարձր զրուցում են, խմում գինի կամ գարեջուր, վայելուն կռոկետաներ։ Պատվիրում ես մի բաժակ կորտադո (կաթով սուրճի իսպանալան տարբերակը), մի կտոր Սանտիագոյի տորթ (նուշով թխվածք, որի երեսին շաքարի փոշով պատկերված է Սանտիագոյի խաչը) և հասկանում, որ երբեմն իսկապես պետք է դադարեցնել վազքդ ու ամեն ինչ հասցնելու մոլուցքդ, քայլել` կողքերդ նայելով ու մանրուքներ նկատելով, անշտապ վայելել ճանապարհը ու չկենտրոնանալ միայն վերջնակետի վրա։ 

View Comments(0)
Post a comment0Comments

Your email address will not be published.
Required fields are marked *

Comment

Close Comments
More

This is a unique website which will require a more modern browser to work!

Please upgrade today!